
Ուկրաինայի Օդեսա քաղաքի 30-ամյա բնակիչ Ալեքսանդր Ստուպկինն այնքան մեծ սեր ունի շքեղ սպորտային ավտոմեքենաների նկատմամբ, որ իր հին Mitsubishi Eclipse-ից կարողացել է ստեղծել լյուսք դասի Lamborghini Reventon:
Մասնագիտությամբ ոսկերիչ Ստուպկինից ընդամենը 2 տարի, ինչպես նաև մեծ համբերություն և ճշգրտություն է պահանջվել իր երազանքն իրականության վերածելու համար: Թեև նա որևէ փորձ չի ունեցել մեքենաների թյունինգավորման գործում, սակայն մեծ սերը սպորտային մեքենաների նկատմամբ ստիպել է հասնել կատարյալ արդյունքի: Lamborghini-ի ստեղծման հարցում նրան շատ են օգնել ընկերներն ու ընտանիքի անդամները:
tert .am