Արծվիկ Մինասյանը կոչ արեց Եվրոպային ճնշել Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի շրջափակմանն անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Եվրամիությունը պետք է բավարար ջանքեր գործադրի այս տարածաշրջանում փակ սահմանների բացման ուղղությամբ: Ոզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, շուրջ 25 տարի է, կիրառվում է փակ սահմանի քաղաքականություն հենց Հայաստանի նկատմամբ», – նշեց նա և հավելեց` Հայաստանը, ուղղակիորեն չունենալով ելք դեպի ծով, ունի միայն մեկ բաց սահման, այն է` Վրաստանի հետ:

«Այս առնչությամբ շատ ենք կարևորում, որպեսզի բոլորը ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` առանց նախապայմանների սահմանի բացման ուղղությամբ», – հավելեց նա:




Լրահոս