ՓՈԽՎԵՑ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է այն տեսակետը, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանն իրականում ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց իր թեկնածուն է: «Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է»,-ասել է Ս. Սարգսյանը՝ հավելելով, թե ԲՀԿ-ն ո՛չ իրենց թշնամի, ո՛չ էլ հակառակորդ կուսակցություն է: Այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ԲՀԿ-ն ամեն գնով համոզում էր ու այսօր էլ շարունակում է համոզել, թե Ս. Բալասանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է իրենց կուսակցության քաղխորհրդի որոշմամբ: Ի դեպ, երեկ «Ֆեյսբուք»-ում գյումրեցիներից մեկն այս առնչությամբ կատակել էր. «Փաստորեն, Սամվել Բալասանյանի ճակատը ոնց որ սեւագրի թուղթ լինի, կա՛մ ինքն է իր ճակատի վրայի գրածը ջնջում, ուրիշ բան խզբզում, կա՛մ ուրիշներն են իրենց ձեռքով ջնջում ու իրենց ուզածը խզբզում»:




Լրահոս