
Շուրջ 2 ամիս է՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Թվում էր՝ նա պետք է լավատեղյակ լիներ ոլորտից, քանի որ երկար տարիներ այդ համակարգում է եղել, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրա աշխատանքից արդեն դժգոհություններ կան: Բանն այն է, որ նա առայսօր չի հանդիպել նախարարության մի շարք վարչությունների ու բաժինների պետերի, ինչպես նաեւ փոխնախարարների հետ: Նույնիսկ կան նախարարությանը ենթարկվող ՊՈԱԿ-ների տնօրեններ, որոնց նախարարը չի տեսել: «Մեր նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում եւ այս պահին էլ հանդիպման է իրավաբանական վարչության աշխատակիցների հետ: Նա իր նշանակման օրվանից հանդիպել է բոլորի հետ»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեցին նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչդեռ աշխատակիցներն այլ բան են պնդում: