Որդին մորը պաշտպանելու համար երկաթե ձողով հարվածել է տղամարդու գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Երևանի 16-րդ թաղամասի շենքի բակերից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով եղել են հիվանդանոց տեղափոխվածներ: Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր տեղեկությունը հաստատեցին:

Ըստ այդմ, երեկ` մարտի 16-ին, Ոստիկանության բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխուղեղի ցնցում, սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1967 թվականի ծնված տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել 16-րդ թաղամասի 41 շենքի բակում գտնվող կոշիկի վերանորոգման տաղավարում: Վիճաբանության ժամանակ Ռ.Բ.-ն քաշքշել է Ս.Ք.-ի հագուստից և հարվածել տաղավարի պատերին: Հետո վիճաբանությանը խառնվել է Ս.Ք.-ի որդին (ծնված` 1994թ-ին): Վերջինս երկաթյա ձողով հարվածել է Ռ.Բ.-ի գլխին և պատճառել վնասվածքներ:

Դեպքի առթիվ նշանակվել է դատաժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում կատարվում է հետաքննություն:




Լրահոս