Քաղաքական հարցերի հանձնաժողովի` «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության խթանումը» վերտառությամբ զեկույցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն` 46 ձայնով:
Տնտեսական հանձնաժողովի զեկույցը քվեարկության դնելուց առաջ նշվեց, որ զեկույցում փոփոխություն կա: Այնուհետև քվեարկության դրվեց առաջին փոփոխությունը և գրանցվեց 33 կողմ, 1 դեմ, 8 ձեռնպահ: Այնուհետև քվեարկության դրվեց ամբողջ զեկույցը` 47 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ:
Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի զեկույցում ևս կար մեկ փոփոխություն: Այն ևս առանձին դրվեց քվեարկության: Գրանցվեց 32 կողմ, 12 դեմ, 2 ձեռնպահ և փոփոխությունն ընդունվեց: Այնուհետև քվեարկության դրվեց ամբողջ զեկույցը և ստացվեց 45 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ:
Այնուհետև քվեարկության դրվեց Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մտական հանձնաժողովի զեկույցը և ընդունվեց 45 կողմ ձայնով:
Ապա քվեարկության դրվեց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ բանաձևը: Գրանցվեց 38 կողմ, 9 դեմ և երկու ձեռնպահ ձայներ և բանաձևն ընդունվեց: