Արդարադատության նախարարությունում քննարկումն ավարտվել էր ծեծով. azatutyun.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Azatutyun.am-ը գրում է. Արդարադատության նախարարությունում աշխատանքային հարաբերությունների քննարկումն ավարտվել է մարմնական վնասվածքներով։

Ծեծված բաժնի պետը դիմում է գրել և ազատվել աշխատանքից, իսկ նրա նկատմամբ բռնություն գործադրած ղեկավարը ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Ծեծի ենթարկվածը՝ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը պնդում է, որ իր վերադասը աշխատանքային հարաբերությունները պարզելու նպատակով վիրավորել է իրեն, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս