Կինոռեժիսոր Լյուկ Բեսոնն այսօր դարձավ 56 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 18-ին, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ծննդյան 56-ամյակն է: Նա ծնվել է Փարիզում:

Լյուկ Բեսոնը 17 ֆիլմի ռեժիսոր է, 40-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ, մոտ 100 ֆիլմի պրոդյուսեր:

 

Լյուկ-Բեսոն

Լյուկ Բեսոնը ծնվել է Club Med ընկերության ստորջրյա լողի մարզչի ընտանիքում ու վաղ մանկությունից պատրաստվել է շարունակել ընտանեկան ավանդույթը։ Ողջ մանկությունը նա անցկացրել է Հունաստանի ու նախկին Հարավսլավիայի ափամերձ տարածքներում, խանդավառությամբ զբաղվել է սուզորդությամբ ու ստորջրյա լուսանկարչությամբ։

Luc_Besson_Cannes

Նրա երազանքն էր աշխատել դելֆինների հետ, սակայն այդ երազանքը չի իրականանում։ 17 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով նա զրկվում է իր սիրած գործով զբաղվելու հնարավորությունից։

9

Լյուկը վերադառնում է Փարիզ, որտեղ զբաղվում է տարբեր գործերով։ Նա սկսում է դիտել բազմաթիվ ֆիլմեր, աշխատում է նկարահանման հրապարակում, կատարում երկրորդական դերեր։ 19 տարեկանում նա մեկնում է Հոլիվուդ, բայց այնտեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո վերադառնում է հայրենիք ու մեկնում բանակ։

1392

Ծառայելով երեք տարի` նա վերադառնում է կինեմատոգրաֆիա. սկզբում աշխատում է որպես երաժշտական տեսահոլովակների բեմադրիչ, իսկ հետո որպես ռեժիսորի ասիստենտ «մեծ» կինոյում։




Լրահոս