Երեկ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահին է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության օրենքի նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Ընդունման դեպքում օրենքը հիմք կդառնա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ