
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է կատալոնական ակումբի կայքը:
Այս մասին հաղորդել է «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Բուսկետսի ապաքինման ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին: