«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում հարաբերական անդորր է. նոր դուրս եկողներ չկան: Մեր տեղեկություններով, ԲՀԿ «քանակությունը» 15-ից չպետք է իջնի, իշխանությունները «թույլ» չեն տալու: Չնայած դրան, ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են ոչ միայն խմբակցության քարտուղարի, այլեւ կուսակցության կուրացիայի հարցում. Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել: Հովիկ Աբրահամյանի հետ վերջին հանդիպմանը նա առաջարկել է, որ ինքը ԲՀԿ մարզային, իսկ Վարդան Վարդանյանը` Երեւանի կառույցները կուրացիա անի, սակայն Աբրահամյանն ասել է` ոչ: Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ «մնացորդված» թիմը դեմ են Մանուկյանին` «ինքն զբաղված է խառնակչությամբ» պատճառաբանությամբ: Իր հերթին Զոհրաբյանը հայտարարել է, որ «այդ դեպքում» կհրաժարվի «պաշտոնից», սակայն, մինչ Արգամիչի շուրթերը «Նաիրա» են կանչում, «Աբո» է արձագանքում հոգին, եւ չի բացառվում, որ Աբոյին վերջապես փայ «տա» ԲՀԿ-ից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: