«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից «ծեծել տալու» հայտնի պատմությանը: Երեկ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք նա դեպքերից հետո հանդիպել է Լեւոն Երանոսյանին, ում հետ տարիներ շարունակ ընկերներ են եղել:
«Մեր մեջ այժմ որեւէ փոխհարաբերություն չկա, դեպքից հետո չենք հանդիպել: Կգա ժամանակը, կհստակեցնենք ամեն խնդիր, որի մասին դուք անպայման տեղյակ կլինեք, եթե հանդիպեինք իր հետ, բոլորը դրա մասին տեղյակ կլինեին»,- վստահեցրեց Ռ. Պետրոսյանը: Մեր այն հարցին, թե վիրավորվա՞ծ եք Երանոսյանից, նա պատասխանեց. «Եթե ասեմ ոգեւորված եմ կամ շատ լավ եմ զգում, եթե ինձ օտար մարդը, թշնամին կամ հակառակորդը ցավ տար, ապա դա տանելի կլիներ: Չգիտեմ՝ նման դեպքում յուրայիններն ի՞նչ են անում: Իհարկե, այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: