«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, որը եւս այս օրերին մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ ապրիլի 24-ին ինքը կնեկայացնի Եվրախորհրդարանը ու այդ օրը կլինի Երեւանում: Մեր հարցին, թե արդյո՞ք Լեհաստանի նախագահը եւս ապրիլի 24-ին ներկա կլինի ՀՀ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նա պատասխանեց. «Այո՛, Սերժ Սարգսյանը հրավիրել է, եւ մեծարգո նախագահը ներկա կգտնվի այդ օրը»:
Հիշեցնենք, որ մինչ այս, ապրիլի 24-ին Հայաստան գալու մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն կարելի է ենթադրել, որ այլ երկրների նախագահներ եւս առաջիկայում կհայտարարեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան գալու մասին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: