«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանի նախագահական նկրտումներն ամենից ծանր են տանում նրա շրջապատում: Որոշ բարձրաստիճան զինվորականներ տարբեր մարդկանց միջոցով Սերժ Սարգսյանին մեսիջներ են հասցնում, որ չանի դա: Մեր տեղեկություններով, մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է, ով ամիսներ առաջ հանդիպել է գեներալ Մանվելին եւ հորդորել Սերժ Սարգսյանի վրա ազդել, որ այդ բանը տեղի չունենա:
Խաչատուրովի եւ Օհանյանի հարաբերությունները լարված են վաղուց, պարբերաբար խոսվում էր Խաչատուրովի պաշտոնանկության մասին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Սերժ Սարգսյանը Խաչատուրովին պահում է որպես մեղմ իմիջով Օհանյանին հակակշիռ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: