
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում է հոսպիտալում: Ըստ նույն տեղեկությունների՝ ռազմաբազայի հոսպիտալում հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել: Ռազմաբազայի աշխատակիցների խոսքով, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, նախկինում ռազմաբազայի զինվորների համար նման հատուկ պայմաններ չեն ստեղծվել, եւ բոլոր զինվորականները բժշկական օգնություն են ստացել հավասար պայմաններում: Սակայն Պերմյակովին հոսպիտալում պահում են առանձին եւ հատուկ նրա համար ստեղծված պայմաններում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: