Ջերմուկի մայր գործարանում իրական խառնաշփոթ է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես երեկ տեղեկացրել էինք Ջերմուկի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է: Գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են: Երկրորդ, երրորդ հերթափոխով աշխատողները նույնպես կրճատվել են: Գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:

Մեր տեղեկություններով՝ այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ–ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում, չնայած Արսենյանը վաղուց արդեն տիրում է նաև մայր գործարանին, որը խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին խլվեց ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս