Կարելի է ուժեղ լինել և դղյակում, և խրճիթում, և հատկապես վանականի խցում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչներից ես այս տարիների ընթացքում լսել եմ՝ «մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք»։ Բայց իրականում Հայաստանում ոչ ոք քաղաքականապես հզոր չէ: Ես այդ «հզորությունը» այլ կերպ եմ հասկանում: Ուժեղ է նա, ով ունի հասարակության յուրահատուկ աջակցությունը: «Յուրահատուկ» ասելով՝ ես նկատի ունեմ, որ այդ աջակցությունը՝

ա/ գնված չէ փողով, բ/ հիմնված չէ ուժային և վարչական լծակների վրա, գ/ հիմնված չէ անձի պաշտամունքի վրա, դ/ առաջացած չէ «ուղեղների լվացումից», ե/ խարսխված չէ բացասական սպասելիքների վրա՝ «թող ով ուզում է լինի, միայն թե Պողոսը չլինի»: Որովհետև փողն այսօր կարող է բաժանվել, վաղը չբաժանվել, գեներալները կարող են դավաճանել, կուռքը այսօր հերոս է, վաղը՝ հակահերոս…

Մարդը կարող է ուժեղ լինել ոչ թե փողով կամ սվիններով, այլ միայն գաղափարով, համոզմունքներով, սկզբունքներով, այսինքն՝ այնպիսի բաներով, որոնք ոչ ոք ոչ մի պարագայում չի կարողանա նրանից խլել կամ սպառնալ, որ կխլի: Կարելի է ուժեղ լինել՝ չնստելով որևէ գահի և չառաջնորդելով զանգվածներին: Կարելի է ուժեղ լինել և դղյակում, և խրճիթում, և հատկապես վանականի խցում: Ուժեղ լինել ամենաժողովրդավարական երկրում և համակենտրոնացման ճամբարում: Ամեն ինչ կախված է ինքնագիտակցությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս