
Լոնդոնի «Չելսի»-ն սահմանել է թիմի դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերի արժեքը: Չեխն ամռանը կարող է լքել անգլիական թիմը:
Լոնդոնյան ակումբը կվաճառի Չեխի տրանսֆերը, եթե դրա դիմաց ստանա 20 մլն ֆունտ: Դարպասապահի իրավունքների ձեռքբերման հավակնորդ են «Ինտեր»-ը, «Արսենալ»-ը, «Ռոմա»-ն, «Լիվերպուլ»-ը, ՊՍԺ-ն և «Նապոլի»-ն: