Ինչ փաստաթուղթ կընդունվի Ռիգայում. Եվրանեսթում քննարկում են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի մասնակցությամբ այսօր խորհրդարանում քննարկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և առաջիկա Արևելյան Գործընկերության Ռիգայի գագաթաժողովում հնարավոր փոփոխությունները: Անդրադարձ եղավ նաև Հայաստանի` ԵՄ-ի հետո որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորությանը:

Սակայն Հանը նշեց, որ չպետք է մեծ հույսեր կապել նման գագաթաժողովների հետ, քանի որ մեծ փոփոխություններ չարժի ակնկալել:

Ներկա պատվիրակներն այն կարծիքն արտահայտեցին, որ Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն իր մեջ չպետք է պարունակի քաղաքական մասեր, այլ պետք է լինի միայն տնտեսականն համաձայնագիր:

Իսկ Յոհաննես Հանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը վերջին րոպեներին մերժեց ԵՄ-ին, սակայն վերջինս չասեց «ստոպ»:

«Մենք միշտ հարգում ենք երկրների ինքիշխան որոշումները, և  մենք պատրաստ ենք բանակցել համապատասխան փոոխությունների համար», – նշեց Հանը և հավելեց, որ արդեն գտել են այն ճանապարհը, որով հնարավոր կլինի համագործակցել Հայաստանի հետ:




Լրահոս