Ոստիկանությունը պատերա՞զմ է հայտարարել քրեական աշխարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ճնշման է ենթարկում քրեական աշխարհի ներկայացուցիչներին:

Մեր տեղեկություններով` նրանցից ոմանք արդեն գաղթի ճանապարհն են բռնել: Իսկ թե ինչքանով են երեկ կատարված խուզարկությունները, զենք զինամթերքի առգրավվումը կապված Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության հետ, դեռևս հստակ չէ: Սակայն, մեկ բան հստակ է. Ոստիկանության կողմից այդ գործողություններն առաջիկայում շարունակական բնույթ են կրելու:

Հավելենք` Ոստիկանությունից չհերքեցին, որ երեկ կատարված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ և առգրավված անօրինական զենք-զինամթերք: Մեր տեղեկություններով` ձերբակալվածները 5-ն են:

Հիշեցնենք, որ երեկ Ավան-Առինջում ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել. ձերբակալվել է Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Արմեն Երեմյանը:




Լրահոս