Պետք է օգտվել առիթից և Հայաստանի միջոցով երկխոսություն սկսել ԵՏՄ այլ երկրների հետ. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը:

«Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել այս առիթից և սկսել երկխոսություն նաև Հայաստանի միջոցով ԵՏՄ այլ երկրների հետ: Կարևոր է, որ Հայաստանում ընթացող մի շարք ոլորտային բարեփոխումներում ուղղակի ներգրավվածություն լինի, դա վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը, արդարադատության համակարգին, պետական կառավարման համակարգերին:

Տնտեսական շրջափակումները, ինչպես որ մեր երկրի օրինակն է ցույց տալիս, ոչ մի լավ բանի չեն բերում: Հարկավոր է գտնել երկխոսություն, և այդ շրջանակներում աջակցություն ցուցաբերել ամբողջ ծավալով: Հայաստանն իսկապես կարող է դառնալ ժողովրդավարության այն լավ մոդելը, օրինակը, որը կստիպի ԵՏՄ շատ երկրներին այս ճանապարհը որդեգրել»,- նշեց նա:




Լրահոս