
ԱԺ-ում ընթացող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստում այսօր ելույթ ունեցավ նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին իր ընդլայնման նոր քաղաքականության հղած մեսիջների համար:
Նա Եվրանեսթի մասնակիցների ուշադրությունը սևեռեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա: «Դուք նշեցիք, որ ԵՄ-ն պաշտպանում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, բայց դուք որևէ խոսք չասացիք, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, ուր տասնյակներով ակտիվիստներ ու լրագրողներ պահվում են բանտերում, և Ադրբեջանի իշխանությունների կողմից կա բացարձակ արհամարհանք ԵՄ կոչերի հանդեպ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները: Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ալիևը հավակնում է դիկտատորի կարգավիճակին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: