Օրեր առաջ ԱՄՆ-ում ընտանիքի հետ ավտովթարի ենթարկված մարտաֆիլմերի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանն ապաքինվելուց հետո կվերադառնա Հայաստան: Գոռի եւ նրա ընտանիքի առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն բոլորն էլ պարտադիր բուժում են անցնում: Հիշեցնենք, որ Գոռի փոքրիկ տղան ձեռքի կոտրվածք էր ստացել, կինն ու մյուս որդին` մարմնական տարբեր վնասվածքներ: Ու քանի որ մեքենային հենց Գոռի կողմից էին հարվածել, նա նույնպես տարբեր կոտրվածքներ ունի: Վնասվածք չի ստացել միայն Գոռի փոքրիկ աղջիկը:
ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ