Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ծնոտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մեկնած օպերատիվ խմբին Արմեն Մ.-ի եղբայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.45-ի սահմաններում, Արթիկի Ս. Դավթի փողոցի 49 շենքի բնակարաններից սուր կտրող ծակող գործիքով հարվածել են եղբորը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Մ.-ին, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է ծանոթը՝ 1971 թ. ծնված Գայանե Հ.-ն:
Դանակն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: