
Ռուսաստանի Բալթյան նավատորմի ավելի քան 20 նավ անսպասելի կերպով ծովում զորավարժություններ է սկսել:
«Բալթյան նավատորմի նավերը ծովում միավորվել են մի քանի տակտիկական խմբերի ու պատրաստ վիճակում են գտնվում` նախատեսված խնդիրները կատարելու համար»,-ասվում է Բալթյան նավատորմի Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Զորավարժություններ են անցկացվում նաև Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափին: Մոտոհրաձգային ուժերը տագնապով բարձրացվել են, բանակային ավիացիայի աջակցությամբ նրանք իրականացնում են ափի հակադեսանտային պաշտպանությունը. հայտնել են մամուլի ծառայության վարչությունից:
Ինչպես հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, լիակատար մարտական պատրաստի վիճակի է բերվել նաև Կրասնոդարի երկրամասի ծովային հետևակը: