Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ կանցկացվեն Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:
ԿԸՀ-ից հայտնեցին, որ Հայաստանի 852 տեղամասերի դռները կբացվեն ժամը 8.00-ին եւ կփակվեն 20.00-ին: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 5201 թեկնածու, որոնցից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 412-ը, քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածուի անուն: Առաջադրված 5201 թեկնածուներից 3236-ը անկուսակցական է, “Հանրապետությունից” առաջադրվել է 3, “Ժառանգությունից”՝ 8, ՀՀԿ-ից՝ 1444, ՕԵԿ-ից՝ 64, ՀՀՇ-ից՝ 18, ՀՅԴ-ից՝ 101, ԲՀԿ-ից՝ 304 թեկնածու եւ այլն: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն կանցկացնի 19 տեղական եւ 1 միջազգային կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Ներկայացնում ենք ամենամեծ քաղաքները, որտեղ այսօր ընտրելու են քաղաքապետ:
Արարատի մարզ
Վեդի քաղաք
Վարուժան Բարսեղյան-ՀՀԿ
Նշան Զադոյան-անկուսակցական
Մասիս քաղաք
Սաշա Հակոբյան-ՀՀԿ
Կարապետ Օհանյան-ԲՀԿ:
Արմավիրի մարզ
Մեծամոր քաղաք
Աշոտ Գրիգորյան-անկուսակցական
Ռոբերտ Գրիգորյան-ՀՀԿ
Էջմիածին քաղաք
Կարեն Գրիգորյան-անկուսակցական
Արմինե Հովհաննիսյան-անկուսակցական
Շիրակի մարզ
Արթիկ քաղաք
Արսեն Աբրահամյան-ՀՀԿ
Խաչատուր Վարագյան-ՀՀԿ
Գյումրի քաղաք
Անդրանիկ Ավետիսյան-անկուսակցական
Սամվել Բալասանյան-ԲՀԿ
Սպարտակ Պետրոսյան-անկուսակցական
Հովսեփ Սիմոնյան-ՀՅԴ
Սյունիքի մարզ
Կապան քաղաք
Աշոտ Հայրապետյան-ՀՀԿ
Քաջարան քաղաք
Վարդան Գեւորգյան-ՀՀԿ
Մեղրի քաղաք
Սերգեյ Հայրապետյան-ՀՀԿ
Արշավիր Հովհաննիսյան-անկուսակցական
Միշա Հովհաննիսյան-ՀՀԿ
Ագարակ քաղաք
Մխիթար Զաքարյան-ՀՀԿ
Սիսիան քաղաք
Հրաչիկ Խաչատրյան-անկուսակցական
Աղասի Հակոբջանյան-ԲՀԿ
Տիգրան Պողոսյան-ՀՅԴ
Լոռիի մարզ
Տաշիր քաղաք
Էդգար Արշակյան-անկուսակցական
Վազգեն Ղազարյան-անկուսակցական
Ստեփանավան քաղաք
Վարդան Գրիգորյան-անկուսակցական
Միքայել Ղարաքեշիշյան-անկուսակցական
Սերգեյ Մարգարյան-ԲՀԿ
Վանաձոր քաղաք
Տարոն Ապրեսյան- Միացյալ ազատական ազգային կուսակցություն
Տիգրան Գրիգորյան-անկուսակցական
Սամվել Դարբինյան-ՀՀԿ
Կարեն Թումանյան-անկուսակցական
Էդիկ Կարախանյան-ԲՀԿ
Թումանյան քաղաք
Լեւոն Զավարյան-ՀՀԿ
Ախթալա քաղաք
Սուրեն Թամազյան-ՀՀԿ
Հայկազ Խաչիկյան-ՀՀԿ
Շամլուղ քաղաք
Հովհաննես Առաքելյան-անկուսակցական
Լենդրուշ Բեժանյան-ՀՀԿ