ԲՀԿ ավագանու նախկին անդամն` իր մտերիմ ընկեր, «օրենքով գող» Պզոյի և Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր քաղաքապետարանում` ավագանու հերթական նիստի ժամանակ Armlur.am-ը փորձեց ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Արմեն Սահակյանին մի քանի հարց ուղղել իր քաղաքական որոշումների և ինչու չէ նաև քրեական աշխարհում իր գործողությունների ու շփումների հետ կապված:

Նշենք, որ նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմներց է և ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի մտերիմ ընկերն է: Վերջինս հրաժարվում էր որևէ մեկնաբանություն տալ, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխաններ տվեց:

-Պարոն Սահակյան, վերջիվերջո, ինչու՞ որոշեցիք դուրս գալ ավագանու ԲՀԿ խմբակցությունից:

– Ես ԲՀԿ-ի այսօրվա որդեգրած քաղաքականության հետ այնքան էլ համամիտ չեմ: Կարծում եմ` որպես անկախ ավագանի էլ կարող եմ ծառայել ժողովրդին:

-Ավագանու ղեկավար Թամար Պողոսյանի Ձեր հետ հարաբերությունները սրվել են, քանի որ նա հայտարարում էր, թե որևէ դիմում Ձեզանից չի ստացել, Դուք էլ ճիշտ հակառակն էիք պնդում:

-Տիկին Պողոսյանի հետ մեր ջերմ, գործնական հարաբերությունները շարունակվում են: Ոչ մի լարվածություն չկա:

-Իսկ կուսակցությունից պատրաստվու՞մ եք դուրս գալ:

-Այո, կուսակցությունից դուրս գալու դիմում արդեն ներկայացրել եմ:

-Պատճառը Գագիկ Ծառուկյանի հրաժարակա՞նն էր:

– Իհարկե, Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից հեռանալն էլ իր դերն ուներ իմ որոշման մեջ: Վերջիվերջո, ես նրա հետ 9 տարի աշխատել եմ:

– Պարո´ն Սահակյան, Դուք բավական մտերիմ հարաբերությունների մեջ եք ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի հետ:

-Արմեննն իմ լավ ընկերն է, երբեք էլ չեմ հերքել դա:

– Քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության ժամանակ հենց Արմեն Ղազարյանի հարազատ եղբայրը ևս այնտեղ էր և, ըստ հրապարակումների, հրաշքով է փրկվել: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է այդ օրվա մասին:

-Ես այնտեղ չեմ եղել, չեմ կարող ասել, մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ: Պետք է սպասել ԱԱԾ-ի գործողություններին, կարծում եմ երկար սպասեցնել չեն տա:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս