Սյունիքի մարզի 5 հինգ համայնքներում այսօր նոր քաղաքապետ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի 5 հինգ համայնքներում այսօր նոր քաղաքապետ են ընտրում։ Մարզկենտրոն Կապանում, Քաջարանում և Ագարակում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են մեկական թեկնածուներ, իսկ Մեղրիում և Սիսիանում` երեքական։ Սահմանված կարգի համաձայն` առավոտյան ժամը 8-00-ին բացվեց Կապանի թիվ 38/1 ընտրատեղամասը։ Հիմնականում աշխատանքի գնացող քաղաքացիներն էին շտապել իրենց քաղաքացիական պարտքը կատարել։
Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1792 քաղաքացի: Առավոտյան ընտրողների հոսքն ընտրատեղամաս այնքան էլ մեծ չէր. ժամը 8:25-ի դրությամբ 27 կապանցիներ էին մասնակցել ընտրության։ Բողոքներ, դժգոհություններ, արտառոց դեպքեր մինչև ժամը 9-00-ը չեն արձանագրվել այս ընտրատեղամասում։ 
Այսօր կապանցիները նաև ավագանի են ընտրում։ Նշենք, որ 15-հոգանոց ավագանու համար առաջադրվել էին 56 թեկնածուներ, 2-ը ինքնաբացարկ են հայտնել։




Լրահոս