ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու և իր՝ ԿԲ նախագահ նշանակվելու մասին տեղեկություններին:
Այս առնչությամբ նա սոցցանցի իր էջում գրել է.
«Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հ.Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը։
Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից և փորձել կատարել Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրած պարտականությունները»։