Գյումրիում ՏԻՄ ընտրություններին արդեն արձանագրվել են խախտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
34/34. Գյումրու Երկաթգծի քոլեջի տեղամասում ընտրողներից մեկը չի կամեցել, որ իր անձնագրում կնիք դրվի, վստահված անձինք չեն թույլ տվել, որ առանց դրոշմելու քվեաթերթիկներ տրամադրեն վերջինիս, ինչից հետո ընտրողը համաձայնել է իր անձնագրում դրոշմակնիք դնելուն, քվեարկել և հեռացել է: Այդ տեղամասի մոտ Ավագանու անդամության թեկնածուներից մեկի հայրը ուղղում է ընտրողներին իր որդու օգտին: 
Սեպտեմբերի 9-ի առավոտից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ և ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթևեկում են այսուայն կողմ: Տարբեր տեղեկությունների համաձայն այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:
Ահազանգ է ստացվել տեղամասերից այն մասին, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը:
34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազագներ կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված ջահելությունը բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել Ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաաժողովի նախագահին:
“Ասպարեզ” ակումբ




Լրահոս