Ֆրանկֆուրտում չարտոնված բողոքի ցույցերի ժամանակ 90 ոստիկան է վիրավորվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 1000 օրինախախտում է գրանցվել Ֆրանկֆուրտում այսօր առավոտյան սկսված բողոքի ցույցերի ժամանակ: Նշենք, որ ցույցերն արտոնված չեն եղել: Դրանք ուղղված էին Եվրոպական կենտրոնական բանկի վարած քաղաքականության դեմ: Ավելի քան 90 ոստիկան վիրավորվել է, հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին:

«1100 օրինախախտումներ են գրանցվել… ոստիկանության 90 աշխատակիցներ վիրավորվել են»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

«Մեր կողմից կան բազմաթիվ տուժածներ ոստիկանների կողմից ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազով նռնակների կիրառման արդյունքում»,- հայտարարել է ՌԻԱ «Նովոստիին» ձախ ծայրահեղական Blockupy-ի շարժման ներկայացուցիչը, որը կանգնած է բողոքի ցույցերի հետևում:

Քաղաքի կենտրոնում բողոքի ցույցերը շարունակվում են, այն կապված է Եվրոպական կենտրոնական բանկի  նոր գլխավոր գրասենյակի բացման հետ:

1053146327

1053146691

1053146962

1053147607

1053148242

1053156151

1053149292

1053149675

1053150034

1053150314

1053155533

1053169364




Լրահոս