Նիկարագուայում ժայթքել է Սան-Կրիստոբալ հրաբուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նիկարագուայում ժայթքել է երկրի խոշորագույն` Սան-Կրիստոբալ հրաբուխը: Սեպտեմբերի 8-ին սկսված մոխրի և գազի արտանետումները դարձել են մոտակա շրջանների բնակիչների զանգվածային տարհանման պատճառ:
Մոխրի սյան բարձրությունը հասնում է 4 կմ-ի: Նախնական հաշվարկով` հրաբխից կտուժի 20 հազար մարդ:Սան-Կրիստոբալի բարձրությունը հասնում է 1745 կմ-ի: Այն գտնվում է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայից 150 կմ հյուսիս:
Սան-Կրիստոբալը վերջին անգամ ակտիվացել է 2008-ին: Գազի ու մոխրի արտանետումներին հաջորդել են ոչ մեծ ժայթքումները:




Լրահոս