Հունաստանին կարող են դուրս հանել եվրագոտուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում եվրագոտուց Հունաստանի դուրս գալը, սակայն սրա հետ մեկտեղ հասկանում է, որ դա բացասական հետևանքներ կունենա արժութային միության համար: Այս մասին գերմանական Die Welt հրատարակչությանն ասել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին:

Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը չի ձգտում ամեն գնով Հունաստանին պահել եվրագոտում: Երկիրը կմնա միությունում, եթե Աթենքը կատարի եվրագոտու պահանջները: Ընդ որում, Մոսկովիսին ընդգծել է, որ արժութային միության պառակտումը կվնասի դրա բոլոր անդամներին, իսկ ամենից շատ՝ Գերմանիային:

Հավելենք, որ փետրվարի 24-ին Եվրախումբը հավանության է արժանացրել հունական բարեփոխումների ծրագիրն ու երկարացրել Աթենքին ֆինանսական աջակցության ծրագիրը մինչ 2015-ի հունիս ամիսը:




Լրահոս