
Armlur.am-ը ՀՀ նախագահի լրատվական բաժնից տեղեկանում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունել Արդարադատության խորհրդի՝ 2015 թվականի մարտի 12-ի ԱԽ-8-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը):