
Այսօր «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մասին բանաձևին և այն հանգամանքին, որ հայերը պաշտպանում են Ռուսաստանին և վերջինիս ագրեսոր չեն համարում:
«Կյանքն ավելի դաժան է, քան հայտարարությունները, որոնք հնչում են ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Պուտինը միակողմանի ագրեսիա է սկսել Ուկրաինայի դեմ ու կանգ չի առնում: Եվ ի՞նչ գործիքներ է հնարավոր առաջարկել, որ այդ ագրեսիան դադարեցվի: Չլիներ այդ ագրեսիան, ոչ մի պատժամիջոց էլ ԵՄ-ի կողմից չէր լինի:
Ռուսական քարոզչությունը Հայաստանում շատ արդյունավետ է անցնում, որովհետև ամբողջ ԱՄՆ-ն և Եվրոպան համարում են, որ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Հայաստանում այդպես չեն համարում: Դա նույնն է, որ դուք տարիներով խոսում եք Հայերի ցեղասպանության մասին, և որևէ մեկը դա փորձում է ժխտել: Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ինչպե՞ս կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը»,- նշել է Տարասյուկը: