
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիա»-ն կարող է հաղթել «Յուվենտուս»-ին:
Նրա խոսքով, այդ են վկայում դորտմունդյան ակումբի ելույթները վերջին շրջանում:
« «Բորուսիա»-ն քառորդ եզրափակիչ դուրս գալու շատ լավ շանսեր ունի: Հիմա նրանք ցուցադրում են որակյալ, գերազանց խաղ: Թիմը լավ մարզավիճակ է ձեռք բերել:
Հուսով եմ, որ «Բորուսիա»-ն կհաղթի «Յուվենտուս»-ին ու դուրս կգա հաջորդ փուլ»,- նշել է Մովսիսյանը:
Նշենք, որ «Բորուսիա» – «Յուվենտուս» խաղը կկայանա այսօր: