
Իժեւսկում 14-ամյա աղջիկը փորձել է թալանել քաղաքի բանկերից մեկը եւ ինքնասպան լինել: Պատճառը ծնողների հետ վիճաբանությունն է եղել: Դիմակով եւ դանակով նա փորձել է մուտք գործել բանկ, սակայն հաստատությունը հսկող ոստիկանները ձերբակալել են աղջկան: Վերջինը քաղաքից դուրս չգալու ստորագրությամբ ազատ է արձակվել: