Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեի (CIDESCO) նախաձեռնությամբ սեպտեմբերին 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը ( International Beauty Day): Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի Միջազգային կոմիտեն բնագավառում աշխարհի առաջատար եւ ամենահեղինակավոր կազմակերպությունն Է: Այն 1946 -ին հիմնվել է Բրյուսելում եւ բաժանմունքներ ունի աշխարհի 33 երկրում:
1995 -ից հետո ամեն տարի այս օրն աշխարհում գնահատվում է ամեն ինչը, որը էսթետիկ հաճույք է պատճառում: Շատ երկրներում այս օրը գեղեցկության մրցույթներ են կազմակերպվում: Պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթն անց է կացվել 1888 -ին, Բելգիայում, իսկ “Միսս աշխարհ” մրցույթն առաջինը կազմակերպվել է Լոնդոնում, 1951-ին: