Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Տուլինը հայտարարել է, որ Կենտրոնական բանկը դիտարկում է բորսայում արժութային սակարկությունների սահմանափակման հարցը: Վերջինս ենթադրում է, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումները:
Ինչպես գրում է szona.org-ը, նավթի գնանկումն ու երկրի ոսկու պահուստների սպառումը, սկսվող բանկային ճգնաժամը, որը վերածվում է ընդհանուր տնտեսական ճգնաժամի, անխուսափելիորեն կհանգեցնեն ռուբլու կտրուկ արժեզրկմանը:
Տուլինն առաջարկում է վերադառնալ 90-ականների պրակտիկային՝ բորսայում արտարժույթ գնելու համար թղթային դիմումներին: Ժամանակին չես գրի, չես կարողանա ստանալ արտարժույթ, արդյունքում` բորսայում արտարժույթի պահանջն, իբրև թե, պակասում է, իսկ ռուբլին այդքան էլ շատ անկում չի գրանցի: