Ահազանգ ընտրատեղամասերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ մեր թղթակիցը հայտնեց, որ Գյումրի 34/65 և 34/63  ընտրատեղամասերի մոտ որոշ երիտասարդներ կանգնեցնում են քաղաքացիներին և հարցնում թե ո՞ւմ են ընտրելու,  ուղեկցում և համոզում, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն։
Հիշեցնենք, որ այսօր ինչպես Գյումրիում այնպես էլ  Հանրապետության մոտ 500 համայնքներում քաղաքապետի և ավագանու ընտրություններ են:
Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են ՝ ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը, Սպարտակ Պետրոսյանը և ՀՅԴ-ական ինքնաառաջադրված Հովսեփ Սիմոնյանը: 




Լրահոս