
Վաղուց հայտնի ճշմարտություն է` գեղեցկությունը զոհեր է պահանջում: Աղջիկներն ամենատարբեր միջոցների են դիմում` անթերի և խնամված արտաքին ունենալու համար: Այդ հարցում նրանց օգնության են հասնում գեղեցկության սրահները:
Armlur.am-ը երևանցիներից փորձեց պարզել, թե վերջիններս որքան հաճախ են օգտվում գեղեցկության սրահների ծառայություններից: Պարզվում է` հայ աղջիկները գեղեցկության սրահներից ավելի հաճախ օգտվում են տոն օրերին կամ որևէ առիթի դեպքում, իսկ առօրյայում նախընտրում են իրենց խնամել տնային պայմաններում:
Անդրադառնալով գեղեցկության սրահների գնային քաղաքականությանը` հարցվածները նշեցին, թե գործող գներն իրենց հարմար են: Նրանց կարծիքով` միջին խավի ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ ժամանակ առ ժամանակ օգտվել գեղեցկության սրահների ծառայություններից:
Նաիրա Հովհաննիսյան,Սիրուն Եղիազարյան