Ռուսաստանն ու Հարավային Օսիան «պատմական պայմանագիր» են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Լեոնիդ Տիբիլովն այսօր ստորագրել են դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիրը:

Ամեն տարի մարտի 18-ին Ռուսաստանն իրեն է վերադարձնում նախկին Խորհրդային միության տարածքները: Այսպես են համացանցում կատակել Կրեմլում «Ղրիմի օրը» նշանակված Ռուսաստանի ու Հարավայի Օսիայի նախագահների հանդիպման շուրջ:

Լեոնիդ Տիբիլովը ժամանել է Մոսկվա` ստորագրելու պատմական պայմանագիր, որը հենց Տիբիլովն էլ համեմատել է այն բանի հետ, ինչ ստորագրվել է Ղրիմի ու Սևաստոպոլի հետ:Վլադիմիր Պուտինը նման բարձրագոչ հայտարարություններից ձեռնպահ է մնացել, սակայն նաև նկատել է, որ Ռուսաստանն ու Հարավային Օսիան մեծ քայլ են կատարում առաջ :

Պայմանագիրը նախատեսում է պաշտպանական ու անվտանգության միասնական տիրութի ձևավորում, պետական սահմանների ազատ հատում, մաքսային մարմինների ինտեգրում, ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի դյուրացում, Հարավային Օսիայի քաղաքացիների համար աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, բժշկական ապահովագրության ապահովում:




Լրահոս