Խոշոր ավտովթար` Օրբելու փողոցում. 2 աղջիկ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.00-ի սահմաններում “Ֆորդ Մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին կայանված բեռնատարին, այնուհետև հարվածել ծառին և պատին` հայտնվելով մայթին: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի` 2 աղջիկ, 3 տղա, հիմնականում երիտասարդներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի քանի հիվանդանոցներ: 
Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված 2 աղջիկները մահացել են:  Առաջինը տուժածներին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, ինչպես նաև դեպքի վայրի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալի զինվորները: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի, մահացած անձանց և վիրավորների ինքնությունը:




Լրահոս