Մեծ Բրիտանիայի թագուհու երկու շները սատկել են, գրում է BBC News-ը:
Թագավորական շները նկարահանվել էին Ջեյմս Բոնդի մոտիվներով նկարահանված մի ֆիլմում ու ցուցադրվել Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Նրանցից բացի, ֆիլմում նկարահանվել էին նաև Եղիսաբեթ II թագուհին ու Դենիել Կրեյգը: Շներից մեկը 13 տարեկան էր ու պատկանել էր թագուհու մորը, իսկ մյուս շան հետնորդին թագուհուն նվիրել էին 1944թ-ին` նրա 18-ամյակի կապակցությամբ: