Գյումրիում իրավիճակը լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armlur.am-ի տեղեկությունների, Գյումրիում  այս պահին ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանի օգտին մի շարք ընտրատարածքներում “կարուսել” են անում:
Մեր տեղեկություններով, Հանարապետական կուսակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նույնպես Գյումրիում այս պահին զբացված է Դաշնակցական թեկնածուի օգտին ձայներ  հավաքելով եւ ընտրակաշառք է բաժանում : 
Նշենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում  Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները:




Լրահոս