
Adidas ընկերությունը ներկայացրել է Pibe de Barr10 նոր մարզակոշիկները, որոնք պատրատսվել են Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին:
Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ռոսարիո քաղաքը, որտեղ Մեսսին կատարել է իր կարիերայի առաջին քայլերը: Մարզակոշիկի դիզայնն արվել է նկարիչ Իգնասիո Վալենտիի օգնությամբ:
«Ես Ռոսարիո քաղաքից հեռացել եմ երիտասարդ տարիքում, բայց այնտեղ ինձ հարազատ մարդիկ են մնացել, իմ հարազատ շրջանն ու սիրելի վայրերը: Այս մարզակոշիկները կապված են իմ կյանքի, մանկության և ինձ հետ», – նշել է Մեսսին: