
Երևանի ավագանու hերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի դիմաքանդակը տեղադրելու մասին որոշման նախագծերին: Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված, ինչպես նաև 20-րդ դարասկզբին զոհված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը եզդիական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել ավագանուն՝ որոշմանը միաձայն կողմ քվեարկելու համար։