Դե´ հիմա մի փուչիկ էր, պայթեց, մելիցեքն էլ էնտեղ են. Վաղարշ Աբրահամյանը` Ոսկու շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Ոսկու շուկայի մոտ կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Մոտակայքից լսվել է պայթյունի ձայն, կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են, զոհեր և վիրավորներ չկան։ Որպես հավանական վարկած դիտարկվում է մեքենայի գազաբալոնի պայթյունը։

Shamshyan.com-ին դեպքի վայրում հավաքվածները փոխանցել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, Դավիթ անունով և «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում ոստիկանները տեղափոխել են Ոստիկանության կենտրոնի բաժին:

Armlur.am-ի տեղեկություններով, այդ երիտասարդը Ոսկու շուկայի աշխատակից է, ոսկու ձուլակտորների առքուվաճառքով է զբաղվում: Մեզ հետ զրույցում «Ոսկու աշխարհ» («Վաղարշ և որդիներ» կոնցեռն ՍՊԸ) տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հորդորեց նման բաների վրա ուշադրություն չդարձնել` ասելով, թե տեղի ունեցածը փոքրիկ ճայթյուն է եղել:

«Դե´ հիմա մի փուչիկ էր, պայթեց, ես ի՞նչ գնամ հարցնեմ, ո՞ւմ հարցնեմ: Հազար աշխատող ունեմ, ո՞ր մեկին հարցնեմ` քոնն է, թե քոնը չէ: Երևի, էրեխեքը բան-ման են գցել մեքենայի տակը ու պայթել: Ես ի՞նչ անեմ»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով, որ կատարվածից հետո է քաղաք եկել և չի պատրաստվում մեծ տեղ տալ կատարվածին:

Վաղարշ Աբրահամյանը նաև համոզված է` եթե անգամ տուժողն իր աշխատողներից է, մեծ բան չէ. «Մելիցեքն էնտեղ են, ես էլ ի՞նչ անեմ: Հետո էլ դիմացի շենքերից մեկի բակում ա եղել: Մեծ բան չի»:




Լրահոս