Սիսիանի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը և անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը, սակայն իրական պայքարն ընթանում է գործող քաղաքապետի և Տիգրան Պողոսյանի միջև:
Ընդհանուր առմամբ Սիսիանում 12162 բնակչից ընտրությանը մասնակցել է 2000-ը, ինչն այս ժամի դրությամբ ցածր ցուցանիշ է: Սիսիանում՝ առավոտից ԲՀԿ-ականները մարդկանց ավտոմեքենաներով ընտրատեղամասեր են տանում: Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր 5 թեկնածու, նրանցից 2-ը` Մհեր Ազոյանը և Գևորգ Բագյանը ինքնաբացարկ են հայտնել: