
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 479.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 508.56 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 703.32 դրամ (նվազել է 6.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.85 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.07 դրամ, ոսկին՝ 17,768.45 դրամ, պլատինը՝ 17,197.76 դրամ:
Մարտի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: